ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2021 թվականի N 1732-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), դրանց ի հայտ գալու դեպքում, մեկամսյա ժամկետում, ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1732-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)
._____________________________________________________________________.
| | |Տարածքը |որից ոռոգվող|
| | |(հազար հեկտար)| |
|___|_____________________________________|______________|____________|
| |Հայաստանի Հանրապետության տարածքը |2974.26 |209.14 |
|___|_____________________________________|______________|____________|
| |այդ թվում` | | |
|___|_____________________________________|______________|____________|
|1. |Հողային ֆոնդն ըստ նպատակային | | |
| |նշանակության | | |
|___|_____________________________________|______________|____________|
|1) |գյուղատնտեսական նշանակության հողեր |2042.48 |155.62 |
|___|_____________________________________|______________|____________|
| |որից` | | |

|ա. |վարելահողեր |443.42 |117.04 |
|___|_____________________________________|______________|____________|
|բ. |բազմամյա տնկարկներ |38.06 |37.08 |
|___|_____________________________________|______________|____________|
|գ. |խոտհարքներ |121.23 |1.50 |
|___|_____________________________________|______________|____________|
|դ. |արոտավայրեր |1049.87 | |
|___|_____________________________________|______________|____________|
|ե. |այլ հողատեսքեր |389.90 | |
|___|_____________________________________|______________|____________|
|2) |բնակավայրերի հողեր |152.32 |53.12 |
|___|_____________________________________|______________|____________|
| |որից` | | |
|___|_____________________________________|______________|____________|
|ա. |տնամերձ և այգեգործական |94.64 |52.96 |
| |(ամառանոցային) հողեր | | |
|___|_____________________________________|______________|____________|
|3) |արդյունաբերության, ընդերքօգտագործման |38.97 | |
| |և այլ արտադրական նշանակության հողեր | | |
|___|_____________________________________|______________|____________|
|4) |էներգետիկայի, տրանսպորտի, կապի, |14.05 | |
| |կոմունալ ենթակառուցվածքների | | |
| |օբյեկտների հողեր | | |
|___|_____________________________________|______________|____________|
|5) |հատուկ պահպանվող տարածքների հողեր |335.47 | |
|___|_____________________________________|______________|____________|
|6) |հատուկ նշանակության հողեր |30.51 | |
|___|_____________________________________|______________|____________|
|7) |անտառային հողեր |334.01 |0.4 |
|___|_____________________________________|______________|____________|
|8) |ջրային հողեր |25.83 | |
|___|_____________________________________|______________|____________|
|9) |պահուստային հողեր |0.62 | |
|___|_____________________________________|______________|____________|
|2. |Հողային ֆոնդն ըստ սեփականության | | |
| |սուբյեկտների | | |
|___|_____________________________________|______________|____________|
|1) |քաղաքացիների |540.68 |180.73 |
|___|_____________________________________|______________|____________|
|2) |իրավաբանական անձանց |37.82 |5.97 |
|___|_____________________________________|______________|____________|
|3) |համայնքային |1021.93 |20.65 |
|___|_____________________________________|______________|____________|
|4) |պետական |1373.16 |1.63 |
|___|_____________________________________|______________|____________|
|5) |օտարերկրյա պետությունների, միջազգային|0.67 |0.16 |
| |կազմակերպությունների | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2021 թվական: