041.0681.101000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2000 թվականի N 681
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 2000 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, «ՏԱՍԻՍ»
ծրագրի ազգային համակարգող
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար,
Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության
խորհրդի հայկական պատվիրակության ղեկավար
2. Լ. Բարխուդարյանի և Կ. Ճշմարիտյանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Օսկանյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերով գործուղման համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն մեկնելու հետ կապված հարցերը: