Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ՓՈԽՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ (ՓՈԽՎԱՐՉԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ՓՈԽՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ (ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ) Ն.Գ. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԷԴԳԱՐ ՊԵՆԻԱ ՊԱՐԱՅԻ Գ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2021 թվականի N 1214-Ա

 

ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ՓՈԽՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ (ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ) Ն.Գ. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԷԴԳԱՐ ՊԵՆԻԱ ՊԱՐԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հոկտեմբերի 27-29-ը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար (փոխվարչապետ) Ն.Գ. արքեպիսկոպոս Էդգար Պենիա Պարայի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.10.2021
N 1214-Ա
Որոշում