Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20268.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 268

 

ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ընդհանուր հարկման դաշտում գործունեություն ծավալող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, 2020 թ.-ի ընթացքում մատակարարել է ապրանք 114 մլն դրամ արժողությամբ, հիմնական միջոց` 2 մլն դրամի չափով: ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների կիրառության առումով` արդյո՞ք.

1. հիմնական միջոցը դիտարկում է որպես ապրանք,

2. վերոնշյալ դեպքում կազմակերպության 2020 թ.-ի իրացման շրջանառությունը (այդ թվում շրջանառության հարկ վճարվող համարվելու առումով` այլ պայմանների բավարարման դեպքում) դիտարկում ենք 114 մլն, թե՞ 116 մլն դրամը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի`

- 15-րդ կետին համապատասխան` ակտիվը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, գույքային իրավունք և անձնական ոչ գույքային իրավունք,

- 19-րդ կետին համապատասխան` հիմնական միջոցը հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոցն է և ներդրումային գույքը,

- 38-րդ կետին համապատասխան` ապրանքը դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվն է, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,

- 50-րդ կետին համապատասխան` իրացման շրջանառությունը ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտն է` դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ապրանքը դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվն է: Հետևաբար` գրությամբ նկարագրված դեպքում «հիմնական միջոցի» օտարումը համարվում է ապրանքի մատակարարում, որի դիմաց ստացվող եկամուտը ներառվում է իրացման շրջանառության մեջ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
21.10.2021
N 268
Իրազեկման թերթիկ