Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՈՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՈՇ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1755-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՈՇ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` հիմնարկներ) գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել հիմնարկների գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հիմնարկների համապատասխան փաստաթղթերի, անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման, ինչպես նաև տնօրինման և հետագա պահպանության մասին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները և ըստ անհրաժեշտության դրանք վերաբաշխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջև, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցել կադրերի համապատասխան ռեզերվում.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները և վերջինիս գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցել կադրերի համապատասխան ռեզերվում.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել հիմնարկներում տեղակայված` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` բժշկական ստորաբաժանման հաստիքները և դրանք հատկացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանմանը.

6) մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ապահովել հիմնարկներում`

ա. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ` ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և

բ. պահվող կալանավորված անձանց տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2021
N 1755-Ն
Որոշում