Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20265.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 հոկտեմբերի 2021 թվականի N 265

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2021 թ. ապրիլին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը ՀՀ հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, ուստի Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը անհատ ձեռնարկատերը համարվել է ԱԱՀ վճարող և հարկային էլեկտրոնային համակարգում էլ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելիս ստացվում է հաղորդագրություն, որ անհատ ձեռնարկատերը արդեն հաշվետու տարում հանդիսանում է ԱԱՀ վճարող:

Նշենք, որ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականում որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ` որպես նախատեսվող գործունեություն, նշվել է 01.41.0 - Կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների բուծում, սակայն դեռևս չի իրականացնում որևէ գործունեություն: Տվյալ դեպքում արդյո՞ք անհատ ձեռնարկատերը կարող է ամբողջությամբ կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի բաժին 4-ի բոլոր դրույթները և հետագայում` 2021 թ.-ի հարկային տարվա ընթացքում, վերը նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում նույնպես, թե՞ անհատ ձեռնարկատերը կհամարվի գյուղատնտեսական արտադրանք արտադրող և նրա վրա կտարածվի Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը.

2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ նույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը.

3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե նույն մասում նշված հարկ վճարողի` օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցում է մինչև հայտարարությունում նշված օրը, ապա նույն մասում նշված հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում նույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում),

- 59-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գյուղատնտեսական արտադրանք արտադրող անհատ ձեռնարկատերն ԱԱՀ վճարող է համարվում օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետներում: Միաժամանակ հայտնում ենք, որ գյուղատնտեսական արտադրանք արտադրող անհատ ձեռնարկատերը, եթե օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան չի համարվում ԱԱՀ վճարող, ապա մինչև օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բացառապես գյուղատնտեսական արտադրանքի օտարման գործարքների մասով օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չի կրում:

Միաժամանակ, եթե գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերն օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումներին համապատասխան չի համարվում ԱԱՀ վճարող, սակայն հարկային մարմնի կողմից էլեկտրոնային համակարգում ավտոմատ հաշվառվել է որպես ԱԱՀ վճարող, ապա նշված դեպքում ԱԱՀ վճարողի հաշվառումը չեղյալ համարելու համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 06.02.2018թ. N 41-Ա հրամանով սահմանված դիմումը` ԱԱՀ վճարող չհամարվող ու ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողի` հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարողի հաշվառումը չեղյալ համարելու մասին:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.10.2021
N 265
Իրազեկման թերթիկ