Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-86-Ո-254

2021թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 և 2021 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-49-Ո-112 որոշումներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ`

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին` «63-70» հերթական համարներով,

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «11» հերթական համարով,

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «13» հերթական համարով,

4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «10» հերթական համարով,

5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «7» հերթական համարով,

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «13» հերթական համարով,

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «13» հերթական համարով,

8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «7» հերթական համարով,

9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «10» հերթական համարով,

10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին` «10» հերթական համարով:

2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ` «19-21» հերթական համարներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
21.10.2021
N ԲԴԽ-86-Ո-254
Որոշում