Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20274.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 274

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՄ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող` անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված` անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը: ՀՀ հարկային օրենսգրքում «հաշվարկային արժեք» հասկացության բացատրությունը տրված չէ, տվյալ դեպքում ի՞նչն է համարվում «հաշվարկային արժեք»:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքի: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած` անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող` անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված` անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը,

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-276-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև 2021 թվականի հունվարի 1-ն իրավունքի պետական գրանցում ստացած` անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող` գույքահարկով և հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառման իմաստով «հաշվարկային արժեքը» դա` անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը պետական գրանցում ստացած լինելու դեպքում` անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող` գույքահարկով և հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկվող արժեքն է, իսկ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը 2021 թվականի հունվարի 1-ից հետո պետական գրանցում ստանալու դեպքում` անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող` անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկվող արժեքն է: Տեղեկացնում ենք նաև, որ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչներ են համարվում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով հաշվի առնվող` անշարժ գույքի բնութագրիչները, մասնավորապես` շինության մակերեսը, կառուցման նյութի տեսակը, ավարտվածության աստիճանը, հարկայնությունը, վնասվածության աստիճանը, մաշվածությունը (շահագործման տևողությունը), տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությունը և այլն:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.10.2021
N 274
Իրազեկման թերթիկ