Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20275.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 275

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ /ՕՐԱՊԱՀԻԿ, ԳԻՇԵՐԱՎԱՐՁ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ ԵՎ ԱՅԼՆ/ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպության և ֆիզիկական անձի միջև կնքված է քաղաքացիաիրավական պայմանագիր: Ելնելով պայմանագրով նախատեսված ծառայությունների բովանդակությունից` անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ֆիզիկական անձը ծառայությունների մատուցումը իրականացնի այլ երկրում: Պայմանագրով սահմանված է, որ ֆիզիկական անձին, անկախ ծառայությունների մատուցումների դիմաց պայմանագրով նախատեսված վճարումներից, հատուցվում են նաև այլ երկրում կատարվելիք ծախսերը, մասնավորապես` օրապահիկը, գիշերավարձը, ավիատոմսի արժեքը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման հետ կապված այլ ծախսերը` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Պայմանագրով սահմանվում է նաև, որ փոխհատուցման ենթակա օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը (սահմանված փաստաթղթի բացակայության պարագայում) չեն կարող գերազանցել 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն չափերը: Կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է հարկման ընդհանուր համակարգում: Արդյո՞ք 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված Կառավարության N 2335-Ն որոշման դրույթները կիրառելի են քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ձևավորված հարաբերությունների դեպքում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետին համապատասխան` ձեռնարկատիրական ծախսը կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազումն է կամ պարտավորության աճը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցման, բացառությամբ օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի,

- 110-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողների և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով և չափով,

- 111-րդ հոդվածին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,

- 117-րդ հոդվածով սահմանված են ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից գործուղման ծախսերի նվազեցման կարգը: Նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` նույն հոդվածի կիրառության իմաստով` գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը,

- 143-րդ հոդվածին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի`

- 7-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են ՀՀ տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` ՀՀ-ում, թե գործատուի հանձնարարությամբ` այլ պետությունում,

- 209-րդ հոդվածի համաձայն` գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև նրանց վճարվում է օրապահիկ, և հատուցվում են գործուղման հետ կապված ծախսերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց տրամադրվող փոխհատուցման (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր և այլն) վճարները`

- եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով ենթակա չեն նվազեցման ֆիզիկական անձի համախառն եկամտից, հետևաբար` փոխհատուցման գումարները ներառվում են ֆիզիկական անձի համախառն եկամտի մեջ և ենթակա են հարկման եկամտային հարկով օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով,

- օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում ենթակա են նվազեցման կազմակերպության համախառն եկամտից` եթե ներառված են ծառայության ընդհանուր արժեքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.10.2021
N 275
Իրազեկման թերթիկ