ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2021 թվականի N 1235-Ա
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին 2021 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բիլեֆելդ)` ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակում հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ` անձի նույնականացման համար Բիլեֆելդում հարցազրույցներ անցկացնելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բիլեֆելդ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 2
Երևան