Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2021 թվականի N 1239-Ա

 

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`

1. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի նոյեմբերի 2-ի

N 1239-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳՐՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Հարությունյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

                               (հանձնաժողովի նախագահ)

 

    Վ. Խաչատուրյան           - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                               նախարար

 

    Ա. Խզմալյան              - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  

                               սպորտի նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան             - ՀՀ տարածքային կառավարման և  

                               ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

    Ա. Նազարյան              - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Կ. Ցուցուլյան            - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Գ. Մելքոմ Մելքոմյան      - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Մուշեղ Եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

(համաձայնությամբ)

 

    Վ. Խաչատրյան             - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի

                               տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Դարբինյան             - լրագրող, խմբագիր (համաձայնությամբ)

 

    Հ. Պողոսյան              - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

 

    Խ. Սիրադեղյան            - Վ. Սիրադեղյանի որդի (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.11.2021
N 1239-Ա
Որոշում