Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՆՆԱ ՓԻԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-90-Ո-265

2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՄԱԼՅԱՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի և Էդուարդ Ամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, համապատասխան դատարանների նախագահների գրությունները և հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի և Էդուարդ Ամալյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից` 2021 թվականի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 17-ը ներառյալ:

2. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2021 թվականի նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ:

3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի անուն-ազգանունը, բացառությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերի, հանել գործերի բաշխման ցանկից` 2021 թվականի նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ:

(3-րդ կետը փոփ. 22.11.2021 ԲԴԽ-99-Ո-284 որոշում)

4. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2021 թվականի նոյեմբերի 3-ից 2022 թվականի հունվարի 3-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. նոյեմբերի 1

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 1 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
01.11.2021
N ԲԴԽ-90-Ո-265
Որոշում