Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ, ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ, ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 197

 

Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև

արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ու

բանկային հաճախորդների հաշվեհամարների կոդավորման մասին

 

Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային հաշվարկների զարգացման, տեղեկատվության մշակման ժամկետների կրճատման, աշխատանքների ավտոմատացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ու բանկային հաճախորդների հաշվեհամարների միասնական կոդավորման համակարգի» սկզբունքներին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության` մինչև 1996 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին տրամադրել համապատասխան կոդեր` նրանց հետ համաձայնեցնելով մասնաճյուղերի կոդերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` հիմք ընդունելով սույն որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ու բանկային հաճախորդների հաշվեհամարների միասնական կոդավորման համակարգի» սկզբունքները, մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը իրականացնել իրենց կողմից սպասարկվող հաճախորդների կոդավորումը:

 

Սկզբունքներ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հաճախորդների հաշվեհամարների միասնական կոդավորման համակարգի

 

Հաշվեհամարների կոդի կառուցվածքը

 

.___________________________________________________________.

| 1  | 2  | 3  | 4  | 5  | 6  | 7  | 8  | 9  | 10 | 11 | 12 |

.___________________________________________________________.

|    |    |    |     |   |     |    |    |    |   |    |

.____|____.    ._____.   .________________________.    |

|            |                   |                |

           *           **                  ***              ****

 

* - բանկի համարը

** - բանկի բաժանմունքի համարը

*** - հաճախորդի հաշվեհամարը

**** - ստուգիչ նիշ

 

Բանկերին կոդերը տրվում են ՀՀ ԿԲ կողմից` կազմված 100-ին հաջորդող յուրաքանչյուր երրորդ թվից` (օր. 103, 106, 109... և այլն):

Մասնաճյուղերին կոդերը տրվում են ըստ հաջորդականության` սկսած 1 թվից (օր. 01, 02, ..., 11, 12 և այլն): Գլխամասային բանկի համար մասնաճյուղի կոդի նիշերի տեղում դրվում է 00 (օր. եթե բանկի կոդը 109 է, ապա գլխամասային բանկի կոդը կլինի 10900 ): Մասնաճյուղի կոդի սկզբի թվերը կազմում են բանկի կոդ` ապա մասնաճյուղի համարը (օր. եթե բանկի կոդը 109 է, իսկ մասնաճյուղի համարը 06, ապա մասնաճյուղի կոդը կլինի 10906):

Եթե բանկի մասնաճյուղի համարը գերազանցում է 99-ը (այսինքն եռանիշ է ), ապա բանկի կոդի թիվը աճում է 1-ով (օր. բանկի կոդ` 106, մասնաճյուղի համար` 117, ապա մասնաճյուղի կոդը կլինի 10717):

Հաճախորդների հաշվեհամարները տրվում են բանկի կողմից և իրենցից ներկայացնում են հերթական համարներ: Յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում իր հաճախորդների հաշվեհամարների կառուցվածքը:

Ստուգիչ նիշը ձևավորվում է համաձայն հատուկ ալգորիթմի, որից օգտվում են բոլոր բանկերը հաշիվներ տալու ժամանակ:

 

Բանկի, մասնաճյուղի և հաշվեհամարի բոլոր նիշերի առկայությունը պարտադիր է

Օր.

1. 3000622474 2

 

.________________________.  ._____________________________.  .___.

| 3  | 0  | 0  | 0  | 6  |  | 0  | 2  | 2  | 4  | 7  | 4  |  | 2 |

.________________________.  ._____________________________.  .___.

 

բանկ 300

բաժանմունք 6

հաճախորդի հաշիվ 22474

ստուգիչ նիշ 2

 

2. 40002176244 1

 

.________________________.  ._____________________________.  .___.

| 4  | 0  | 0  | 0  | 2  |  | 1  | 7  | 6  | 2  | 4  | 4  |  | 8 |

.________________________.  ._____________________________.  .___.

 

բանկ 300

բաժանմունք 2

հաճախորդի հաշիվ 176244

ստուգիչ նիշ 8

 

Ստուգիչ նիշի ձևավորման ալգորիթմը

 

.______________________________________________________.  .___.

| 1  | 2  | 3  | 4  | 5  | 6  | 7  | 8  | 9  | 10 | 11 |  | 12|  կոդը

.______________________________________________________.  .___.

 

.________________________. ._____________________________.

| X  | X  | X  | X  | X  | | X  | X  | X  | X  | X  | X  | բազմապատկումը

.________________________. ._____________________________.

 

.________________________. ._____________________________.

| 3  | 7  | 3  | 7  | 3  | | 7  | 3  | 7  | 3  | 7  | 3  | կոդի նշերի

.________________________. ._____________________________. կշիռները

|    |    |    |    |      |    |    |    |    |    |

.________________________. ._____________________________.

| m1 | m2 | m3 | m4 | m5 | | m6 | m7 | m8 | m9 |m11 |m11 | բազմապատկման

.________________________. ._____________________________. արդյունքները

 

Եթե գումարենք բոլոր mi -երը կստանանք ինչ-որ թիվ, որը նշանակենք {mi-ով: Ստուգիչ նիշը կլինի հավասար K (0

 

Օրինակներ`

 

1. 30006022475 K

 

3 0 0 0 6 0 2 2 4 7 5

x x x x x x x x x x x

3 7 3 7 3 7 3 7 3 7 3

-------------------------

9 + 0 + 0 + 0 + 18 + 0 + 6 + 14 + 12 + 49 + 15 = 123

գումար` 123

123 : 10 = 12, մնացորդը 3

K=10-3=7

Այսինքն ստուգիչ նիշը կլինի 7-ը, իսկ կոդը` 300060224747:

 

2. 40002176244 K

 

4 0 0 0 2 1 7 6 2 4 4

x x x x x x x x x x x

3 7 3 7 3 7 3 7 3 7 3

-----------------------

12 + 0 + 0 + 0 + 6 + 7 + 21+ 42 + 6 + 28 + 12 = 134

գումար` 134

134 : 10 = 13, մնացորդը 4

K=10-4=6

Այսինքն ստուգիչ նիշը կլինի 6-ը, իսկ կոդը` 400021762446:

 

Եթե մնացորդը 0 է, ապա ստուգիչ նիշը` K -ն կլինի` 0-ն:

 

Օրինակ.

 

4 0 4 0 2 2 1 7 5 1 4

x x x x x x x x x x x

3 7 3 7 3 7 3 7 3 7 3

-----------------------

12 + 0 + 12 + 0 + 6 + 14 + 3+ 49 + 15 + 7 + 12 = 130

գումար` 130

130 : 10 = 13, մնացորդը 0

K=10-1=10

Այսինքն` ստուգիչ նիշը պետք է լինի 10, իսկ դա հնարավոր չէ, քանի որ

ստուգիչ նիշին հատկացված է միայն մեկ թվանշան: Այս դեպքում կոդի

կլինի 404022175140:

 

Ստուգիչ նիշի ստուգման ալգորիթմը

 

Ստուգելուց, եթե կոդի նիշերի բազմապատիկների (համապատասխան թվերի` կշիռների հետ) գումարն առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ապա կարող ենք ասել, որ հաշվի համարների կոդը ճիշտ է գրված:

 

1.Օրինակ ասենք հաշվեհամարի կոդ` 400021762446 է:

 

.______________________________________________________.  .___.

| 4  | 0  | 0  | 0  | 2  | 1  | 7  | 6  | 2  | 4  | 4  |  | 6 |  կոդը

.______________________________________________________.  .___.

 

.________________________. ._____________________________. .___. բազմա-

| X  | X  | X  | X  | X  | | X  | X  | X  | X  | X  | X  | | X | պատկումը

.________________________. ._____________________________. .___.

 

.________________________. ._____________________________. .___. կոդի նի-

| 3  | 7  | 3  | 7  | 3  | | 7  | 3  | 7  | 3  | 7  | 3  | | 1 | շերի կը-

.________________________. ._____________________________. .___. շիռները

|    |    |    |    |      |    |    |    |    |    |

.________________________. ._____________________________. .___. բազմա-

| 12 | 0  | 0  | 0  | 6  | | 7  | 21 | 42 | 6  | 28 | 12 | | 6 | ապատկման

.________________________. ._____________________________. .___. արդ-

յունքները

 

12 + 0 + 0 + 0 + 6 + 7 + 21 + 42 + 6 + 28 + 12 + 6 = 140

140-ը բաժանվում է 10-ի առանց մնացորդի, այսինքն կոդը ճիշտ է գրված:

 

Համակարգի հուսալիության մաթեմատիկական հիմնավորում

 

1.Դիտարկենք դեպք, երբ կոդում մուտքագրված է ոչ ճիշտ նիշ:

 

Գրենք հետևյալ հավասարումը

p + y * k = n * 10 (k = 3 ; 7), որտեղ

k - ն կշռային գործակիցն է և ընդհանուր դեպքում փոփոխվում է 1 - ից

9 - ը (բերված օրինակում k =3; 7 )

y - ը կոդի ֆիքսված նիշն է

p-ն կոդի թվերի և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների գումարն է` հաշվի չառնելով y - ի և նրան համապատասխան կշռային գործակցի արտադրյալը:

Համաձայն կոդի ձևավորման ալգորիթմի` այդ ընդհանուր գումարը պետք է առանց մնացորդի բաժանվի 10 - ի, այսինքն` կգտնվի այնպիսի բնական n թիվ, որ այդ գումարը հավասար կլինի n * 10

 

Ենթադրելով, որ մեկ նիշը կոդում ճիշտ չէ, գրենք երկրորդ հավասարումը

p + z * k = m * 10 (m, n-ը բնական թվեր են, EMBED Eqսatiօn.2 ), որտեղ

p-ն և k - ն նույն նշանակությունն ունեն , իսկ z - ը սխալ մուտքագրված նիշն է և այն փոփոխվում է 1 - ից 9 - ը:

Նման դեպքում, ստուգման ալգորիթմը կպարզի կոդի մեջ եղած սխալը, ելնելով նրանից , որ կոդի նիշերի և նրանց համապատասխանող քաշային գործակիցների արտադրյալի գումարը սխալի դեպքում առանց մնացորդի չի բաժանվի 10 - ի:

Ենթադրենք հակառակը, այսինքն պնդում ենք, որ նշված գումարը առանց մնացորդի բաժանվում է 10 - ի, ինչը նշանակում է, որ գոյություն ունի այնպիսի m, որի դեպքում այդ գումարը հավասար կլինի m * 10

 

Ներկայացնենք այդ երկու հավասարումները համակարգի տեսքով`

 

EMBED Eqսatiօn.2

(m, n-ը բնական թվեր են, EMBED Eqսatiօn.2 )

(k = 3; 7)

հանելով առաջին հավասարումից երկրորդը, կստանանք հետևյալ հավասարում`

(z - y) * k = (m -n) * 10 EMBED Eqսatiօn.2 , k=3; 7

ակնհայտ է, որ գոյություն չունեն այնպիսի n և m բնական թվեր, որոնք կբավարարեն այս հավասարումը, հետևաբար սկզբնական պնդումը ճիշտ չէ: Դա նշանակում է, որ կոդում մեկ նիշ սխալ գրելու դեպքում ալգորիթմը միարժեքորեն բացահայտում է այդ:

 

2.Դիտարկենք դեպք, երբ կոդում երկու իրար հաջորդող նիշերն իրենց տեղերում չեն, այդ փաստը մաթեմատիկորեն կարտահայտվի հետևյալ հավասարումների համակարգով.

EMBED Eqսatiօn.2

որտեղ x1, x2 իրար հաջորդող կոդի նիշերն են, իսկ k1 և k2 նրանց համապատասխանող կշռային գործակիցներն են, p-ն դա կոդի թվերի և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների գումարն է` հաշվի չառնելով x1, x2-ի և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների գումարը:

Առաջին հավասարումը ցույց է տալիս ճիշտ մտցված կոդը, իսկ երկրորդ` մեր ենթադրությունը, որ երկու նիշեր տեղերը փոխելով ալգորիթմը չի կարող պարզել կոդի մեջ տեղ գտած սխալը, ինչը նշանակում է, որ գոյություն ունի այնպիսի բնական m թիվ, որի դեպքում հավասարման ձախ մասը հավասար կլինի m * 10:

 

Նշանակելով k2 = k1 + 4 կստանանք`

EMBED Eqսatiօn.2

Բացելով փակագծերը և առաջին հավասարումից հանելով երկրորդը, արդյունքում

կունենանք հետևյալ հավասարում`

(x2 - x1) * 4 = (n - m) * 10, որտեղ (0 < (x2 - x1)< 9)

-

Այս հավասարումից երևում է, որ ալգորիթմը վերոհիշյալ սխալի դեպքում միարժեքորեն կպարզի սխալը, բացառությամբ այն դեպքի, երբ տեղերը փոխած (սխալ մուտքագրված) երկու իրար հաջորդող կոդի նիշերն իրենցից ներկայացնում են հետևյալ թվային զույգեր` (0;5), (1;6), (2;7), (3;8), (4;9): Նման տիպի սխալները, որոնք համակարգը չի կարող բացահայտել, հնարավոր են հաշիվների մոտ 10%-ի հետ:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
08.12.1995
N 197
Որոշում