ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
1 նոյեմբերի 2021 թվականի N 4182-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ
(COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն 22-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) առանձնացված բաժանմունքում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն` մինչև 10 մահճակալ (7` սոմատիկ, 3` վերակենդանացում):
2. Կազմակերպության տնօրեն Սամվել Դանիելյանին`
1) Կազմակերպության առանձին բաժանմունքում կազմակերպել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը 2021 թվականի հոկտեմբերի 28-ից,
2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:
3. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
4. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`
սահմանված կարգով իրականացնել Կազմակերպության կողմից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` փոխհատուցման համար` հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները փաստող փաստաթղթերը:
5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
սահմանված կարգով կազմակերպել Առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը:
6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
հրամանը տեղագրել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
8. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2021 թվականի հոկտեմբերի 28-ից ծագած հարաբերությունների վրա:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ