Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ                     ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

                               

    23 սեպտեմբերի 2021 թ. թիվ 281-Լ     8 հոկտեմբերի 2021 թ. թիվ 1012-Լ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն որոշում են.

1. Հաստատել «Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները»` համաձայն հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանի 1-ին կետում նշված էլեկտրոնային համակարգը գործողության մեջ է դրվում համապատասխան տեխնիկածրագրային համակարգի գործարկման պահից:

3. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՂԵԿԱՎԱՐ                             ՆԱԽԱԳԱՀ

 

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

    2021թ.                              2021թ. 08.10

    Երևան                               Երևան

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կադաստրի կոմիտեի ղեկավարի

«23» սեպտեմբերի 2021 թ.

թիվ 281-Լ հրամանով

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

«8» հոկտեմբերի 2021թ.

թիվ 1012-Լ հրամանով

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Հարկային մարմին) պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումների համաձայն էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից հաշվառման և գրանցման ենթակա անշարժ գույքի (կամ գույքերի) կամ դրա նկատմամբ գույքային իրավունքների վրա արգելանք կիրառելու, կիրառված արգելանքը հանելու (վերացնելու), ինչպես նաև անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հետ կապված գործողությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Ստորև նշված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ`

1) Հարկ վճարող` հարկային օրենսդրությամբ սահմանված հարկեր կամ վճարներ վճարելու պարտականություն կրող անձ.

2) Գույք` Կադաստրի կողմից հաշվառման և գրանցման ենթակա գույք (անշարժ գույք կամ դրա նկատմամբ գույքային իրավունքներ).

3) Արգելադրման մասին որոշում` Հարկային մարմնի կողմից վերահսկվող չկատարված պարտավորությունների հետ կապված, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված գույքի (արգելանքի ենթակա այլ գույք) վրա արգելանք դնելու մասին.

4) Արգելանքը հանելու (վերացնելու) մասին կարգադրություն` արգելադրման մասին որոշման հիման վրա գրանցված արգելանքը հանելու մասին Հարկային մարմնի կողմից տրված տեղեկացում (կարգադրություն).

5) էլեկտրոնային հաղորդագրության` ձևավորված էլեկտրոնային հաղորդագրություն, որն ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը.

6) Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր: Սույն կարգով սահմանված գործառույթներով պայմանավորված` փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները`

Թիվ 1 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Արգելադրման մասին որոշում» հաղորդագրություն,

Թիվ 2 հաղորդագրություն` Կադաստրի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի գույքի նկատմամբ արգելանքի գրանցման մասին» հաղորդագրություն,

Թիվ 2.1 հաղորդագրություն` Կադաստրի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի նոր հայտնաբերված կամ ձեռքբերված գույքի նկատմամբ արգելանքի գրանցման մասին»

հաղորդագրություն,

Թիվ 3 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի գույքի վերաբերյալ տեղեկատվության հարցում» հաղորդագրություն,

Թիվ 3.1 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի գույքի վերաբերյալ գրանցված սահմանափակումների մասին տեղեկատվության հարցում» հաղորդագրություն,

Թիվ 4 հաղորդագրություն` Կադաստրի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» հաղորդագրություն,

Թիվ 4.1 հաղորդագրություն` Կադաստրի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի գույքի վերաբերյալ գրանցված սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրում» հաղորդագրություն,

Թիվ 5 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի դիմումի հիման վրա գույքն արգելանքից հանելու (վերացնելու) մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

Թիվ 5.1 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Բոլոր գույքերն արգելանքից հանելու (վերացնելու) մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

Թիվ 6 հաղորդագրություն` Կադաստրի կողմից փոխանցվող «Կարգադրության հիման վրա հարկ վճարողի գույքի նկատմամբ գրանցված արգելանքը հանելու մասին» հաղորդագրություն,

Թիվ 6.1 հաղորդագրություն` Կադաստրի կողմից փոխանցվող «Հարկ վճարողի գույքի նկատմամբ գրանցված սահմանափակման օրենքի ուժով (Քաղ. օրենսգրքի 243.1-րդ և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածներ կամ Կադաստրի կողմից սխալ կիրառման հետևանքով) դադարեցման մասին» հաղորդագրություն,

Թիվ 7 հաղորդագրության` Կադաստրի կողմից փոխանցվող կասեցման մասին հաղորդագրություն (Հարկային մարմնի կողմից փոխանցվող արգելանքը կիրառելու կամ հանելու տվյալներում սխալի առկայություն),

7) էլեկտրոնային համակարգ` կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որն ապահովում է Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրման և կիրառված արգելանքի վերացման, ինչպես նաև անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հետ կապված գործընթացների իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

3. Հարկային մարմնի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողի գույքի արգելադրումը կամ կիրառված արգելանքի վերացումն իրականացվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն:

4. Հարկ վճարողի գույքի նկատմամբ արգելանք գրանցելու համար Հարկային մարմնի կողմից Կադաստր է ուղարկվում թիվ 1 հաղորդագրությունը:

5. Կադաստրը` ընդունված թիվ 1 հաղորդագրության մշակման և իրականացված արգելադրման գործընթացի վերաբերյալ Հարկային մարմնին ուղարկում է պատասխան հաղորդագրություն: Ընդ որում, եթե`

1) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված չէ սահմանված պահանջներին համապատասխան, կամ դրա մեջ առկա են անճշտություններ, ապա Կադաստրի կողմից ուղարկվում է թիվ 7 հաղորդագրությունը` նշելով սխալի առկայության մասին,

2) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված է սահմանված պահանջներին համապատասխան, ապա Կադաստրի կողմից ուղարկվում է թիվ 2 պատասխան հաղորդագրությունը, որով հաստատվում է Կադաստրի կողմից թիվ 1 հաղորդագրության մեջ նշված արգելադրման մասին որոշման հիման վրա արգելանքի պետական գրանցման կատարումը: Ընդ որում` արգելանքի պետական գրանցումն իրականացվում է միայն այն գույքերի նկատմամբ, որոնք ամբողջությամբ նույնականացվել են:

6. Մինչև Հարկային մարմնի կողմից թիվ 5.1 հաղորդագրությունը (կարգադրությունը) ուղարկելը հարկ վճարողի կողմից նոր գույք ձեռքբերելու կամ Կադաստրի կողմից հարկ վճարողին պատկանող նոր գույք հայտնաբերելու դեպքում Կադաստրը գրանցում է նաև նոր ձեռքբերված կամ հայտնաբերված գույքի նկատմամբ արգելանք և Հարկային մարմնին է ուղարկում թիվ 2.1 հաղորդագրությունը:

7. Թիվ 1 հաղորդագրությունը Հարկային մարմնի կողմից Կադաստր է փոխանցվում անհապաղ:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆՈՒՄ

 

8. Կադաստրը հանում է հարկ վճարողի գույքի նկատմամբ գրանցված արգելանքը ՀՀ հարկային օրենսգրքով նշված հիմքերի առկայության դեպքում, որոնց վերաբերյալ, սույն կարգի համաձայն, Կադաստրին տրվում է թիվ 5 կամ 5.1 հաղորդագրությունը: Կադաստրն իրականացնում է ընդունված հաղորդագրության մեջ նշված պահանջը և Հարկային մարմնին ուղարկում թիվ 6 հաղորդագրությունը: Օրենքի ուժով կամ Կադաստրի կողմից սխալ կիրառման հետևանքով դադարող սահմանափակումների դեպքում Կադաստրը դադարման պահին Հարկային մարմնին ուղարկում է թիվ 6.1 հաղորդագրությունը:

 

ԳԼՈՒԽ 5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

9. Հարկ վճարողի գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Հարկային մարմնի կողմից Կադաստր է ուղարկվում թիվ 3 հաղորդագրությունը:

10. Կադաստրը` ընդունված թիվ 3 հաղորդագրության մշակման վերաբերյալ Հարկային մարմնին ուղարկում է պատասխան հաղորդագրություն: Ընդ որում, եթե`

1) ընդունված թիվ 3 հաղորդագրությունը ձևավորված չէ սահմանված պահանջներին համապատասխան կամ դրա մեջ առկա են անճշտություններ, ապա Կադաստրի կողմից ուղարկվում է թիվ 7 հաղորդագրությունը` նշելով սխալի առկայության մասին,

2) ընդունված թիվ 3 հաղորդագրությունը ձևավորված է սահմանված պահանջներին համապատասխան, ապա Կադաստրն ուղարկում է թիվ 4 պատասխան հաղորդագրությունը, որով տրամադրում է հարկ վճարողին պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

11. Հարկային մարմնի և Կադաստրի միջև արգելադրման գործընթացի կիրառման և արգելանքի վերացման վերաբերյալ` տեղեկատվության փոխանցումը կատարվում է`

1) առցանց ռեժիմով` վեբ ծառայության միջոցով,

2) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում այդ էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Կադաստրի հետ համաձայնեցված եղանակով:

 

ԳԼՈՒԽ 7. ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

12. Թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է Կադաստրին ուղղված հանձնարարություն` հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) ֆիզիկական անձի դեպքում`

ա. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, (հայրանունը` առկայության դեպքում),

բ. ֆիզիկական անձի` անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը, (ամսաթիվը` առկայության դեպքում),

գ. ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,

դ. ֆիզիկական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

ե. ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը` առկայության դեպքում,

2) իրավաբանական անձի դեպքում`

ա. իրավաբանական անձի անվանումը,

բ. իրավաբանական անձի գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները:

4) արգելանք դնելու մասին որոշման համարը և ամսաթիվը, արգելանքն իրականացնող անձի տվյալները (ստորաբաժանում, պաշտոն, անուն, ազգանուն (հայրանուն` առկայության դեպքում)), արգելադրման էությունը որոշելու համար անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեքստային տվյալներ` արգելանք դնելու մասին որոշումը էլեկտրոնային եղանակով ձևավորելու համար:

13. Թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում` հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելու մասին, և պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) անշարժ գույքի միավորի գտնվելու վայրը և անվանումը, իսկ անշարժ գույքի միավորի գտնվելու վայրի և անվանման հստակ նկարագրի բացակայության դեպքում` կադաստրային ծածկագիրը,

2) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դեպքում`

ա. իրավունքի տեսակը (սեփականություն, համատեղ սեփականություն, բաժնային սեփականություն),

բ. հողամասի չափը (բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների),

գ. շինությունների ընդհանուր չափը (հանրագումարը),

դ. շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը,

3) անշարժ գույքի նկատմամբ գրանցված այլ իրավունքների դեպքում`

ա. իրավունքի տեսակը (հողամասի կառուցապատում, վարձակալություն, լիզինգ, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, գրավ),

բ. հողամասի չափը (բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների),

գ. շինությունների ընդհանուր չափը (հանրագումարը):

Գույքի բացակայության դեպքում հաղորդագրությունում նշում է կատարվում գույքի բացակայության մասին:

14. Թիվ 2.1 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում` թիվ 1 հաղորդագրության հիման վրա հարկ վճարողի գույքի նկատմամբ գրանցված արգելանքի մասին, որը պետք է ներառի առնվազն թիվ 2 հաղորդագրությունում նշված տվյալները:

15. Թիվ 3 հաղորդագրությունը պարունակում է թիվ 1 հաղորդագրությունում նշված 1-3-րդ կետերով նախատեսված տվյալները:

16. Թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է թիվ 2 հաղորդագրությունում նշված տվյալները:

17. Թիվ 4.1 հաղորդագրությունը պարունակում է անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների վերաբերյալ տվյալները:

18. Թիվ 5 հաղորդագրությունը (կարգադրությունը) պարունակում է թիվ 1 հաղորդագրությունում նշված տվյալները, արգելանքից հանվող գույքը, ինչպես նաև արգելանք դնելու մասին որոշման և արգելանքից հանելու մասին կարգադրության համարը և ամսաթիվը, արգելանքը հանող (վերացնող) անձի տվյալները (ստորաբաժանում, պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն), ինչպես նաև անհրաժեշտ այլ տեքստային տվյալներ` արգելանքից հանելու մասին կարգադրությունը էլեկտրոնային եղանակով ձևավորելու համար: Թիվ 5 հաղորդագրությունը հարկ վճարողին պատկանող յուրաքանչյուր գույքի մասով ներկայացվում է առանձին: Ընդ որում` թիվ 2 և 2.1 հաղորդագրություններով ներկայացված գույքերից վերջին գույքն արգելանքից հանելու դեպքում ներկայացվում է թիվ 5.1 հաղորդագրությունը:

Թիվ 5.1 հաղորդագրությունը ներկայացվում է այն դեպքում, երբ Կադաստրի կողմից թիվ 2 հաղորդագրությամբ Հարկային մարմնին է ներկայացվել գույքի բացակայության մասին տեղեկություն:

19. Թիվ 5.1 հաղորդագրությունը (կարգադրությունը) պարունակում է թիվ 1 հաղորդագրությունում նշված տվյալները, ինչպես նաև արգելանք դնելու մասին որոշման և արգելանքից հանելու մասին կարգադրության համարը և ամսաթիվը, արգելանքը հանող (վերացնող) անձի տվյալները (ստորաբաժանում, պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն), ինչպես նաև անհրաժեշտ այլ տեքստային տվյալներ` արգելանքից հանելու մասին կարգադրությունը էլեկտրոնային եղանակով ձևավորելու համար:

20. Թիվ 6 և 6.1 հաղորդագրությունները պարունակում են տեղեկացում` Կադաստրի կողմից կատարված գործողության մասին, որը կապված է հարկ վճարողի գույքի նկատմամբ գրանցված արգելանքը հանելու հետ: Թիվ 6 և 6.1 հաղորդագրությունները պետք է ներառեն տվյալներ այն գույքի մասին, որի նկատմամբ գրանցված արգելանքը հանվել է:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
08.10.2021
N 1012-Լ
Համատեղ հրաման