Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐ ...

 

 

040.0628.101000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2000 թվականի N 628

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

1.2. Հանձնաժողովին`

ա) 10-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության և դրա մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին.

բ) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել մասնագիտացված, խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություններ.

գ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման վերաբերյալ:

2.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 77176 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ջերմուկի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 74093 հազ. դրամ, որը համապատասխանում է 74093 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 74093 հազ. դրամ է, որը համապատասխանում է 74093 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 18523 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Ջերմուկի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4015 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1677 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հետաձգված հարկերի գծով` 27 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 33 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 96 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 35 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 958 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 669 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 520 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 4602 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի հանգստյան գոտու համալիրսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Սևանի հանգստյան գոտու համալիրսպաս» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 4602 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4602 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի զատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 4602 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4602 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Սևանի հանգստյան գոտու համալիրսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սևանի հանգստյան գոտու համալիրսպաս» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Կոտայքառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 7992 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գարուն» ճամբարի գույքը և այն մասնավորեցնել մրցույթով:

4.2. Մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքը 7992 հազ. դրամ է:

4.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն արժեքը` 5994 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 75 տոկոսին:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4.6. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.7. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 102866 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 99288 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 99288 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 99288 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 99288 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3578 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 1859 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 692 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 337 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 25 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 665 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 10-ի N 628 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» պետական փակ

բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական

աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի

 

    Դ. Վարդանյան    - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

                      (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Մարկոսյան    - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ

Մ. Միքայելյան   - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Լ. Յոլյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Գ. Գագյան       - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության

                      մասնավորեցման գլխավոր վարչության պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2000
N 628
Որոշում