Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20280.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 նոյեմբերի 2021 թվականի N 280

 

ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում հարկման ընդհանուր համակարգում, մատուցում է ծառայություններ և նախատեսում է արտադրել արտադրանք, որը հանդիսանում է 31 ապրանքախմբին դասվող պարարտանյութ: Տվյալ արտադրանքը օգտագործելու է ծառայությունների մատուցումը իրականացնելու նպատակով, նաև կատարելու է արտադրանքի օտարում: Արտադրանքի օտարումը համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետով ազատված է ԱԱՀ-ից, իսկ ծառայության մատուցումը հարկվում է ԱԱՀ-ով: Տվյալ դեպքում.

1. Արդյո՞ք արտադրանքի օտարման դեպքում դրա հումքի ձեռքբերման հետ կապված ԱԱՀ-ի դեբետային գումարները պետք է պակասեցվի այն հաշվետու ժամանակաշրջանում, որում ձեռք է բերվել, թե՞ արտադրանքի օտարման հաշվետու ժամանակաշրջանում:

2. Արդյո՞ք ծառայության մատուցման ժամանակ կազմակերպության կողմից օգտագործված արտադրանքի հումքի ձեռքբերման հետ կապված ԱԱՀ-ի դեբետային գումարները իրավունք ունի հաշվանցելու:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է, մասնավորապես, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի օտարումը,

- 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում, եթե ձեռքբերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին,

- 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապրանքի ձեռքբերումը կամ ներմուծումը (այդ թվում` հիմնական միջոցի կառուցումը), աշխատանքի ընդունումը կամ ծառայության ստացումը (այսուհետ նույն բաժնում` ձեռքբերումներ) ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին (այսուհետ նույն բաժնում` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ) կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին (այսուհետ նույն բաժնում` ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) օրենսգրքով սահմանված կարգով կատարվում է ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում,

- 73-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման այն կարգավորումները, երբ ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

- 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) եթե գրությամբ ներկայացված դեպքում հումքը ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա դրա ձեռքբերման գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում,

2) եթե գրությամբ ներկայացված դեպքում հումքը ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին, ապա դրա ձեռքբերման գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) կատարվում է ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում: Ընդ որում, հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին վերագրվելու դեպքում նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին համապատասխան,

3) եթե ձեռքբերված հումքը ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքներին, ապա դրա ձեռքբերման գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.11.2021
N 280
Իրազեկման թերթիկ