Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2021 թվականի N 1279-Ա

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ, ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը`

1. Հաստատել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի, և աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2021 թվականի նոյեմբերի 9-ի

N 1279-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ, ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2021 թվականի նոյեմբերի 9-ի

N 1279-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ, ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) տալու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ ու սույն աշխատակարգով:

3. Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որն ուսումնասիրում է փոխհատուցում տալու վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը և առաջարկություններ է ներկայացնում փոխհատուցում տրամադրելու կամ այն մերժելու մասին` սույն աշխատակարգով սահմանված կարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն է: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

4. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և վարում է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը: Նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` փոխհատուցում տալու դիմումների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հրավերով նիստերին կարող են ըստ անհրաժեշտության մասնակցել նաև դիմում ներկայացրած և (կամ) նիստի օրակարգի շրջանակներում քննարկվող հարցերի հետ առնչություն ունեցող անձինք` առանց քվեարկության իրավունքի: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկություններն ընդունվում են նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի, իսկ սույն աշխատակարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում` միջգերատեսչական հանձնաժողովի նիստը վարողի, ձայնը վճռորոշ է: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպական- տեխնիկական աշխատանքների և անհրաժեշտ գրագրությունների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը, որի ներկայացուցիչը հանդիսանում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը, ով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ չէ: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը.

3) միջգերատեսչական հանձնաժողովի անունից դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ սահմանված կարգով գույքի միջին շուկայական արժեքը որոշելու համար.

4) իր բացակայության դեպքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին և քվեարկում.

2) ներկայացնում է առաջարկություններ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության, միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ, կարող է ներկայացնել հատուկ կարծիք` միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած առաջարկությունների վերաբերյալ.

3) ծանոթանում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

9. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին.

2) փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ սահմանված դիմումները և համապատասխան փաստաթղթերը (պատճենները) ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստին.

3) վարում է նիստի արձանագրությունը և կազմում է միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները.

4) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի ստորագրմանն է ներկայացնում ընդունված առաջարկությունները.

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

10. Միջգերատեսչական հանձնաժողովը փոխհատուցում տալու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին առաջարկություններն ընդունում և ընթացքավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.11.2021
N 1279-Ա
Որոշում