Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 նոյեմբերի 2021 թվականի N 4305-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ «ԱՐՄԵԴ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԵՏ» ՆՈՐ ԲԱԺՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի հավելվածի 65-րդ կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացված պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրման գործընթացի կանոնակարգման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանին (համաձայնությամբ)` ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի գործարկումը` համաձայն հավելվածի:

3. Առաջարկել մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)` ապահովել

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի լրացումը` համաձայն հավելվածի:

4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի նոյեմբերի 8-ի

N 4305-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ «ԱՐՄԵԴ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԵՏ» ՆՈՐ ԲԱԺՆԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ստեղծվում է «Շարժական պատվաստումային կետ» անվանմամբ նոր բաժին` շարժական պատվաստումային կետերում իրականացված պատվաստումների մասին տվյալների մուտքագրման նպատակով:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պատվաստումային շարժական կետերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթաց իրականացնող բուժաշխատողները կատարված պատվաստումների մասին տվյալները մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ:

3. «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնում ավելացվում են շարժական պատվաստումային գործընթացում ներգրավված բոլոր բուժաշխատողների տվյալները (բժիշկներ, բուժքույրեր):

4. Շարժական պատվաստումային կետում կատարված պատվաստումների մասին տեղեկատվությունը մուտքագրվում է Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնում` համակարգում մուտքագրում իրականացնող անձնակազմի (բժիշկներ, բուժքույրեր, մուտքագրող օպերատորներ) կողմից:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.11.2021
N 4305-Լ
Հրաման