ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 198
Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության և 1992-1993 թվականներին թղթակցային հաշիվների օգտագործման արդյունքում ձևավորված պարտքային
պարտավորությունների կարգավորման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև միջմասնաճյուղային շրջանառության և թղթակցային հաշիվների օգտագործման արդյունքում ձևավորված պարտքային հարաբերությունները կարգավորել հետևյալ կերպ.
1. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված Հայաստանի Հանրապետության պարտքային պարտավորությունները Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Տաջիկստանի նկատմամբ կարգավորելՆ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի տվյալները առ 1995 թ. դեկտեմբերի 8-ը, պարտքի գումարները վերահաշվարկել դրամով` 1:200 հարաբերակցությամբ, համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացված դրամական ռեֆորմի և հաշվեգրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված այդ երկրների կենտրոնական (ազգային) բանկերի համապատասխան թղթակցային հաշիվներին:
2. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պարտքային պարտավորությունների գումարի ճշտման աշխատանքները Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հետ շարունակել մինչև 1996 թ. մարտի 1-ը:
3. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձևավորված Մոլդովայի պարտքային պարտավորությունները կարգավորել միջբանկային մակարդակով` հիմք ընդունելով Մոլդովայի ազգային բանկի տվյալները: Համաձայնվել Մոլդովայի ազգային բանկի առաջարկության հետ` 15,254,030.64 ռուբլի գումարը վերահաշվարկել լեյի, 1:1000 հարաբերակցությամբ, համաձայն Մոլդովայի դրամական ռեֆորմիՆ մուտքագրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշվին Մոլդովայի ազգային բանկում: Երկու բանկերի տվյալների միջև գոյություն ունեցող գումարային տարբերությունՆ 16,418,113.44 ռուբլի (82,090.56 դրամ), ձևակերպել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերով:
4. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձևավորված Ղազախստանի, Ուզբեկստանի պարտքային պարտավորությունների գումարի ճշտման աշխատանքները շարունակել մինչև 1996 թ. մարտի 1-Ն համապատասխան ակտերի ստորագրմամբ, իսկ հարցի հետագա կարգավորումը առաջարկել լուծել միջպետական մակարդակով:
5. 1992 թվականի միջմասնաճյուղային շրջանառության և 1992-1993 թվականներին թղթակցային հաշիվների օգտագործման արդյունքում (համաձայն սույն թվականի մայիսի 18-ին և 1994 թվականի մայիսի 25-ին ստորագրված ակտերի, պարտքի գումարները հօգուտ Հայաստանի Հանրապետության կազմում են, համապատասխանաբար, 2.816.000.000.00 ռուբլի (14.080.000,00 դրամ) և 1.068.180.785,69 ռուբլի (5.340.903,92 դրամ)) Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձևավորված Ուկրաինայի պարտքային պարտավորություններՆ ընդամենը 19,420,903.92 դրամ գումարով կարգավորել միջպետական մակարդակով: Միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո, վերը նշված գումարը ձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի հաշվով, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ուկրաինային տրված վարկ, իսկ 2 բանկերի միջև ստորագրված ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա մնացորդի միջև գոյություն ունեցող գումարային տարբերությունՆ 234,184,064.42 ռուբլի (1,170,920.32 դրամ), ձևակերպել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերով:
6. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված Հայաստանի Հանրապետության նկատմամբ Վրաստանի պարտքային պարտավորությունները, ընդամենը 946,000,000.00 ռուբլի (4,730,000.00 դրամ) գումարով, համաձայն երկու բանկերի միջև ստորագրված արձանագրության, կարգավորել միջպետական մակարդակով: Միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո, վերը նշված գումարը ձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի հաշվով, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Վրաստանին տրված վարկ, իսկ 2 բանկերի միջև ստորագրված արձանագրության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա մնացորդի միջև գոյություն ունեցող գումարային տարբերությունՆ 144,426,532.17 ռուբլի (722,132.66 դրամ), որն առաջացել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին հասցեագրված վճարումները Վրաստանին սխալմամբ հասցեագրելու պատճառով, ձևակերպել որպես պարտքային պարտավորություն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և մուտքագրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թիվ 858600 «Ռուսաստանի Դաշնության հետ ՄՄՇ-ի ամփոփ» հաշվեկշռային հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև 1993թ. հունիսի 15-ին ստորագրված «1992 թ. և 1993 թ. հունվար-մայիս ամիսներին առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքում գոյացած պետական պարտքի վերաբերյալ» համաձայնագիրը վերաձևակերպել: Համաձայնագրում նշված գումարՆ 3,440,000,000.00 ռուբլի, վերափոխել 2,511,737,154.69 ռուբլու, համաձայն 2 բանկերի միջև 1994 թվականի ապրիլի 13-ին ստորագրված տեղեկանքի: Միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո վերը նշված գումարը ձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի հաշվով, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Վրաստանին տրված վարկ:
я