Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԵՎ ՀԱՐԹԱԳՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԵՎ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0635.121000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2000 թվականի N 635

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԵՎ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի միջնակարգ դպրոցի տնօրինության 2 մասնաշենքը (փայտաշեն, յուրաքանչյուրը` 520 քառ. մետր մակերեսով, հաշվեկշռային արժեքը` 4625,0 հազ. դրամ) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Արևաշողի գյուղական համայնքին` որպես բնակելի տարածություն օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի միջնակարգ դպրոցի տնօրինության մասնաշենքը (փայտաշեն, մակերեսը` 214 քառ. մետր, հաշվեկշռային արժեքը` 3686,4 հազ. դրամ) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հարթագյուղի գյուղական համայնքին` որպես բնակելի տարածություն օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի և Հարթագյուղի գյուղապետերի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2000
N 635
Որոշում