Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2021 թվականի N 1843-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը (այսուհետ` ծառայություն)` համաձայն N 1 հավելվածի:

2. Ծառայությանն ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե)` համաձայն N 2 հավելվածի, հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով:

3. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ծառայության պետի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի նոյեմբերի 11-ի

N 1843-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Մակնիշը    |Նախկին    |Թողարկման|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվե-  |

|   |           |հաշվառման |տարեթիվը |                 |արժեքը   |կշռային |

|   |           |համարանիշը|         |                 |(դրամ)   |արժեքը  |

|   |           |          |         |                 |         |(դրամ)  |

|_________________________________________________________________________|

|  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների   |

|            նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե               |

|_________________________________________________________________________|

|1. |HYUNDAI    |208 LL 60 |2006     |KMHET41C36A252031|9500000  |0       |

|   |SONATA     |          |         |                 |         |        |

|   |2.4        |          |         |                 |         |        |

|   |(ՀՈՒՆԴԱՅԻ  |          |         |                 |         |        |

|   |ՍՈՆԱՏԱ     |          |         |                 |         |        |

|   |2.4)       |          |         |                 |         |        |

|___|___________|__________|_________|_________________|_________|________|

|2. |TOYOTA     |292 LL 60 |2006     |JTNBE40K703065473|10083330 |0       |

|   |CAMRY 2.4  |          |         |                 |         |        |

|   |(ՏՈՅՈՏԱ    |          |         |                 |         |        |

|   |ՔԵՄՐԻ 2.4) |          |         |                 |         |        |

|___|___________|__________|_________|_________________|_________|________|

|3. |RENAULT    |034 BB 01 |2015     |X7LLSRB2HFH749840|5280000  |3039009 |

|   |LOGAN 1.4  |          |         |                 |         |(01.09. |

|   |(ՌԵՆՈ      |          |         |                 |         |2021 թ.)|

|   |ԼՈԳԱՆ 1.4) |          |         |                 |         |        |

|_________________________________________________________________________|

|    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր      |

|                    կատարումն ապահովող ծառայություն                      |

|_________________________________________________________________________|

|4. |BYD F3     |888 SS 03 |2010     |LGXC36DF7B0203897|6550000  |0       |

|   |(ԲԻԴ)      |          |         |                 |         |        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի նոյեմբերի 11-ի

N 1843-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Մակնիշը    |Հաշվառման |Թողարկման|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվե-  |

|   |           |համարանիշը|տարեթիվը |                 |արժեքը   |կշռային |

|   |           |          |         |                 |(դրամ)   |արժեքը  |

|   |           |          |         |                 |         |(դրամ)  |

|_________________________________________________________________________|

|   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի     |

|                             ծառայություն                                |

|_________________________________________________________________________|

|1. |VAZ 21213  |134 SS 03 |1998     |XTA212130W1354571|3675000  |0       |

|   |(ՎԱԶ 21213)|          |         |                 |         |        |

|___|___________|__________|_________|_________________|_________|________|

|2. |VAZ 21213  |034 SS 03 |2000     |XTA21213011539178|2856600  |0       |

|   |(ՎԱԶ 21213)|          |         |                 |         |        |

|___|___________|__________|_________|_________________|_________|________|

|3. |VAZ 21074  |136 SS 03 |2000     |XTA210740Y1348216|2395000  |0       |

|   |(ՎԱԶ 21074)|          |         |                 |         |        |

|___|___________|__________|_________|_________________|_________|________|

|4. |GAZ 31 10  |015 SS 03 |2000     |XTH311000Y0915936|3529800  |0       |

|   |00 (ԳԱԶ 31 |          |         |                 |         |        |

|   |10 00)     |          |         |                 |         |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.2021
N 1843-Ա
Որոշում