Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2021 թվականի N 1297-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Սևակ Ղահրամանյանի, Տաթևիկ Պետրոսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Սևակ Ղահրամանյանի, Տաթևիկ Պետրոսյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` ապահովել պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի նոյեմբերի 12-ի

N 1297-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Գրիգորյան  - Անվտանգության խորհրդի քարտուղար (պատվիրակության

ղեկավար)

 

Հ. Պետրոսյան  - Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

 

Ս. Ղահրամանյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

 

Տ. Պետրոսյան  - Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.11.2021
N 1297-Ա
Որոշում