Սեղմել Esc փակելու համար:
ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ Է ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2021 թվականի N 1299-Ա

 

ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի որակի հսկողության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ Գևորգ Մանթաշյանին 2021 թվականի նոյեմբերի 13-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` «Դուբայ 2021 ավիացիոն 17-րդ ցուցահանդես»-ին մասնակցելու նպատակով:

2. Ռոբերտ Սարգսյանի և Արթուր Հայրապետյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված օրապահիկի, ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված «արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հաշվին:

3. Գևորգ Մանթաշյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված օրապահիկի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Սարգսյանի, Արթուր Հայրապետյանի և Գևորգ Մանթաշյանի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման գիշերակացի և միջոցառմանը մասնակցության գրանցման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.11.2021
N 1299-Ա
Որոշում