Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0640.121000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2000 թվականի N 640

 

ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի անօգտագործելի հողերից 2.5 հեկտար փոխադրել արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա` Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գերեզմանոց հիմնելու նպատակով սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար:

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2000
N 640
Որոշում