Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0641.121000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2000 թվականի N 641

 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 հոդվածին և 22 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի պետական տնտեսության հողային տարածքից 63 հեկտար վարելահող հետ վերցնել և գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` այն ընդգրկելով Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վանանդի պետական տնկարանային տնտեսության հողային տարածքից 300 հեկտար վարելահող հետ վերցնել և գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` այն ընդգրկելով Արմավիրի մարզի Վանանդի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված պետական տնտեսությունների մնացած հողերի արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2000
N 641
Որոշում