Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 828-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1888-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 828-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 828-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Համաձայնեցնող մարմնի (մարմինների) կողմից առաջարկությունը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, խախտում է քաղաքաշինական կարգավորման` կառուցապատման և կարմիր գծերը, խոչընդոտում է քաղաքաշինական միջավայրի հետագա ամբողջականացմանն ու շրջակա միջավայրի բնականոն վերարտադրմանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1888-Ն
Որոշում