Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1139-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1893-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1139-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» N 1139-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Միջոցառման նպատակն է օժանդակել ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին` վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում առաջացած գույքային վնասների փոխհատուցմանը կամ գործունեության վերականգնմանն աջակցելու նպատակով:».

i

2) 3-րդ կետում «Օժանդակության չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, բայց ոչ ավելի, քան տվյալ շահառուի` 2019 թվականի Կենտրոնական գանձապետական հաշվից իրականացված մարումները» բառերը փոխարինել «Օժանդակության ձևը` միանվագ աջակցություն (ֆինանսական միջոցների տրամադրում) պայմանագրի կնքման միջոցով, հետևյալ հաշվարկով» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը:

i

3. Որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին գրավոր ծանուցվում է (հայտում լրացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով)` շահառու դառնալու վերաբերյալ պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու (նշելով մերժման հիմքերը) վերաբերյալ:»:

i

4. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Ծանուցումն ուղարկելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի և նախարարության միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վճարում` շահառուի կողմից ներկայացված բանկային հաշվին փոխանցում իրականացնելու միջոցով:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1893-Լ
Որոշում