Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2021 թվականի N 1300-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի 2014-2024 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային ծրագրի ու դրանից բխող այլ միջոցառումների իրագործման ժամանակացույցի վերանայման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` 2-ամսյա ժամկետում ոլորտը համակարգող փոխվարչապետին ներկայացնել տեղեկատվություն` աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի նոյեմբերի 17-Ի

N 1300-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.11.2021
N 1300-Ա
Որոշում