Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-98-Ո-277

2021թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ 29 ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-337-Ն ՀՀ օրենքը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-97-Ո-272 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված` Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 29 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտին` Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված` Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 29 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
18.11.2021
N ԲԴԽ-98-Ո-277
Որոշում