Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ...

 

 

040.0653.171000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2000 թվականի N 653

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Կոտայքի մարզի Զորավանի և Շիրակի մարզի Արևիկի գյուղական համայնքների ղեկավարների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 115220 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Կոտայքի մարզի Զորավանի և Շիրակի մարզի Արևիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 17-ի N 653 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Կոտայքի

մարզի Զորավանի և Շիրակի մարզի Արևիկի գյուղական համայնքների

ղեկավարների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ

 

_________________________________________________________________

      NN                           Ծախսերը                 Գումարը

      ը/կ                                                  (դրամ)

_________________________________________________________________

      1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000

 

այդ թվում`

 

          տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,       30000

          նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

      2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       15000

 

      3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000

 

      4.  Կապի ծառայության վճարներ                           1000

 

      5.  Գրասենյակային ծախսեր                               1000

         ____________________________________________________________

               ընդամենը                                     52000

 

          2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր    104000

          (2 x 52000 դրամ)

 

          Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր        11220

          (2138 ընտրող + 2138 x 0,05) x 5 դրամ

         ____________________________________________________________

               Ընդամենը                                    115220

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2000
N 653
Որոշում