Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0654.171000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2000 թվականի N 654

 

ՇԵՆՔԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ամերիկայի հայկական համագումարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ամերիկայի հայկական համագումարի սեփականությունը հանդիսացող` Երևանում գտնվող կառավարական N 3 մասնաշենքի շարունակությունը հանդիսացող շինությունը փոխանակել Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող` Երևանի Հանրապետության փողոցի N 37 շենքի հետ:

2. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նախկին հողամասի վարձակալության պայմանագրի լուծումը և նոր հողամասի օգտագործման իրավունքի ձևակերպումը:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Ամերիկայի հայկական համագումարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության անունից փոխանակության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 և 37 հոդվածներին համապատասխան` ապահովել հուշարձան հանդիսացող Երևանի Հանրապետության փողոցի N 37 շենքի պահպանական պարտավորագրի ստացումը և շենքի փոխանակության պայմանագրի գրանցումը:

5. Կառավարական N 3 մասնաշենքի շարունակությունը հանդիսացող շինությունն իբրև Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2000
N 654
Որոշում