https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20289.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
19 նոյեմբերի 2021 թվականի N 289
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ֆիզիկական արձակուրդի գնալիս մայրության նպաստից (140 օրվա վճարը) հարկվող եկամտային հարկը ենթակա՞ է փոխհատուցման` հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ վարձու աշխատողի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ եկամուտներից (տվյալ դեպքում` մայրության նպաստից) հաշվարկված եկամտային հարկի մասով օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված դրույթները կիրառելի չեն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ