Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20291.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 նոյեմբերի 2021 թվականի N 291

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրված է անշարժ գույք: Կազմակերպությունը օտարելու է իրեն պատկանող անշարժ գույքի մի մասը, որը որպես ֆիզիկական անձ ձեռք է բերելու կազմակերպության բաժնետերերից մեկը: Տվյալ դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,

- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,

- 258-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` անշարժ գույքի օտարումից եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,

- 109-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով,

- 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարող կազմակերպության կողմից անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով: Ընդ որում, շրջանառության հարկով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթներին համապատասխան` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.11.2021
N 291
Իրազեկման թերթիկ