Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵ ...

 

 

040.0667.231000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 667

 

«ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Երևանի Խանջյան փողոցի N 5 հասցեում գտնվող 1-ին մասնաշենքից 40 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Զինվորի մայր» բարեգործական կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը մեկամսյա ժամկետում «Զինվորի մայր» բարեգործական կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել նշված տարածքի` սահմանված կարգով անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2000
N 667
Որոշում