ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 2021 թվականի N 1335-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Բելառուսի Հանրապետությունում (Մինսկ) կայանալիք Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 24-26-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի:
2. Վահան Քերոբյանի, Արթուր Մարտիրոսյանի, Դավիթ Սահակյանի, Արմեն Այվազյանի, Լիլիթ Սարոյանի և Արթուր Պետրոսյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արմեն Ղևոնդյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի նոյեմբերի 23-ի
N 1335-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար, հայկական կողմի նախագահ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Դ. Սահակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ա. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ, հայկական կողմի քարտուղար
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի
նախագահի պարտականությունները կատարող