ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
12 հոկտեմբերի 2000 թվականի N 43
18. ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներհանրապետական և միջպետական արտադրական կոոպերացիայի զարգացումը խթանելու միջոցով Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման, նոր աշխատանքային տեղերի ստեղծման, փոխշահավետ միջպետական տնտեսական կապերի ընդլայնման և արտադրատեխնիկական նշանակության ապրանքների մեծածախ առևտրի կարգավորման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն ներկայացնել համապատասխան ոլորտներում կիրառվող, ինչպես նաև 2001-2002 թվականներին համակարգի ընկերությունների անխափան գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների, լրակազմող իրերի, պահեստամասերի, հումքի և նյութերի պահանջարկի ու դրանց արտադրությունը ներհանրապետական (ներճյուղային և միջճյուղային) կոոպերացիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու մասին տեղեկատվություն (ձևը կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) երկամսյա ժամկետում` նշված նախարարություններից ստացված տեղեկատվությունների ամփոփման ու վերլուծության արդյունքների և համապատասխան ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների կարծիքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ներհանրապետական կոոպերացիայի միջոցով համապատասխան արտադրությունների վերագործարկման և ընդլայնման, ինչպես նաև չօգտագործվող արտադրական հզորությունների հիման վրա նոր արտադրությունների կազմակերպման հնարավորության ու նպատակահարմարության վերաբերյալ` հաշվի առնելով այն, որ դրանց ստեղծումը չի ենթադրում ավանդական և նոր ստեղծված փոխշահավետ տնտեսական կապերի խզում.
այն ընկերությունների ցանկի վերաբերյալ, որոնց վերագործարկումը կամ արտադրության ընդլայնումը թույլ կտա վերականգնել նախկին ներհանրապետական (ներճյուղային և միջճյուղային) կոոպերատիվային կապերն ու ստեղծել նորերը և այդ ընկերություններին անհրաժեշտ աջակցության առաջնահերթ միջոցառումների ծրագիր.
բ) մինչև 2001 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
միջպետական արտադրական կոոպերացիայի զարգացումը խթանող ծրագիր` նպատակ ունենալով ապահովելու կնքված միջպետական պայմանագրերով նախատեսված միջոցառումների անվերապահ իրականացումը (հատկապես նախատեսելով աջակցություն Հայաստանի Հանրապետության այն ընկերություններին, որոնց մասնագիտացումը, ըստ կնքված միջպետական պայմանագրերի, պետք է պահպանվի Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական համալիրի պատվերների իրականացման համար), նոր փոխշահավետ միջպետական տնտեսական կապերի հաստատումն ու ընդլայնումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող վերջնական արդյունք հանդիսացող արտադրատեսակների ու հումքատեսակների տեսակարար կշռի ավելացումը.
առաջարկություններ արտադրատեխնիկական նշանակություն ունեցող ապրանքների մեծածախ առևտրի կարգավորման վերաբերյալ, որոնք կնպաստեն ներհանրապետական և միջպետական արտադրական կոոպերացիայի զարգացմանն ու ամրապնդմանը:
Ձև
___
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2001-2002 թվականներին ընկերության անխափան գործունեությունն
ապահովելու համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
սարքավորումների, լրակազմող իրերի, պահեստամասերի, հումքի և նյութերի
պահանջարկի ու դրանց արտադրությունը ներհանրապետական (ներճյուղային և
միջճյուղային) կոոպերացիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունում
կազմակերպելու մասին *)
--------------------------------
(ընկերության անվանումը)
.__________________________________________________________________________.
|NN |Սարքավորումների,|Չափի |Տարեկան |Մատակարարող|Արժեքը |Հնարավոր |
|ը/կ|լրակազմող իրերի,|միավորը|միջին |ընկերության|(ներառյալ|արտադրողը |
| |պահեստամասերի, | |պահանջարկը |(ձեռնարկու-|փոխադրման|Հայաստանի |
| |հումքի և | |___________|թյան) |ծախսերը) |Հանրապետու-|
| |նյութերի | |2001թ|2002թ|անվանումը |(հազ. |թյունում |
| |անվանումը | | | | |դրամ) | |
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
|___|________________|_______|_____|_____|___________|_________|___________|
.__________________________________________________________________________.
*) Ծանոթագրություն: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության
նախարարության տվյալները ներկայացվում են ոլորտի
ընդհանուր պահանջարկին համապատասխան: