ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2021 թվականի N 1953-Ա
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0729 հա հողամասը (ծածկագիր` 07-057-0403-0027) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Արաբկիր» օդերևութաբանական կայանի տեղադրման նպատակով` անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2021 թվականի մայիսի 19-ի N 19052021-07-0094 վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու համար.
2) սույն որոշման 3-րդ կետով սահմանված աշխատանքների կատարումից հետո երկամսյա ժամկետում ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում ապահովել «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագրի, հատակագծի և տարածքի չափերի փոփոխությունների իրականացումը.
4) սույն կետում նշված աշխատանքների կատարումից հետո հանձնարարել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին երկամսյա ժամկետում համատեղ իրականացնելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց (անժամկետ) օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1953-Ա որոշման
