Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1965-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) սեփականության իրավունքով պատկանող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` համաձայն հավելվածի, սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 2-ի

N 1965-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Մակնիշը          |Թողարկման|Նույնացման համարը|Գույքի արժեքը      |

|   |                 |տարեթիվը |                 |(դրամ)             |

|___|_________________|_________|_________________|___________________|

|1. |ՈՒԱԶ 3163-185    |2020     |XTT316300M1003115|8 100 000          |

|___|_________________|_________|_________________|___________________|

|2. |ՈՒԱԶ 3163-185-24 |2021     |XTT316300M1019602|8 200 000          |

|___|_________________|_________|_________________|___________________|

|3. |ՈՒԱԶ 3163-185-24 |2021     |XTT316300M1016971|8 200 000          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2021
N 1965-Ա
Որոշում