ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 2021 թվականի N 1390-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2176-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ և 18.5-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 8-ի
N 1390-Ա որոշման
ԿԱԶՄ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԻՄՆԱԴՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության վարչության ուսանողների
աջակցության բաժնի պետ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության իրավաբանական վարչության պետի
տեղակալ
Էլինար Ավետիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության ժամանակակից արվեստի վարչության
գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արա Շիրինյան - Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Վարդան Մկրտչյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռուբեն Բաբայան - «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային
թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վահան Բադալյան - «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային
կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արթուր Մանուկյան - Դերասան, երաժիշտ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ժիրայր Դադասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
թատրոնի ֆակուլտետի դասախոս
Դավիթ Հակոբյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
թատրոնի ֆակուլտետի դասախոս
Արշակ Մարգարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի
ֆակուլտետի դասախոս
Հասմիկ Ծատուրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
արվեստի պատմության, տեսության և կառավարման
ֆակուլտետի դասախոս
Նարինե Ասլանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
արվեստի պատմության, տեսության և կառավարման
ֆակուլտետի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հարություն Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
մագիստրատուրայի ուսանող
Լիլիթ Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
մագիստրատուրայի ուսանող
Աշոտ Ղազարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
բակալավրի Արվեստի կառավարում բաժնի ուսանող
Հովսեփ Գոլնավազյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող
Վովա Արզումանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող
(հավելվածը փոփ. 15.03.2023 թիվ 272-Ա որոշում)