ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2021 թվականի N 1391-Ա
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով` 2021 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել`
1) Վահե Հովհաննիսյանինը, Ռոբերտ Խաչատրյանինը, Արման Խոջոյանինը և Վաչե Տերտերյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մանե Ադամյանինը և Քրիստինե Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել պատվիրակության` գործուղումից վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 7-ի
N 1391-Ա որոշման
ԿԱԶՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Հովհաննիսյան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
(08.12.2021թ.-11.12.2021թ.)
Ռ. Խաչատրյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ա. Խոջոյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Մ. Ադամյան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
(08.12.2021թ.-12.12.2021թ.)
Ք. Գրիգորյան ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
գլխավոր մասնագետ