ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲԴԽ-105-Ո-302
2021թ.
 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 101-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-110 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1. Սահմանել դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման վայրը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
     ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
 
2021թ. դեկտեմբերի 13
Երևան
 
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. դեկտեմբերի 13-ի թիվ
ԲԴԽ-105-Ո-302 որոշման
 
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված
ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման վայրը
և ժամանակացույցը
 
._____________________________________________________________________.
|Մասնագիտացում          |Հարցազրույցի անցկացման|Հարցազրույցի անցկացման|
|                       |վայրը                 |օրը, ժամը             |
|_______________________|______________________|______________________|
|Քրեական                |Բարձրագույն դատական   |24.12.2021թ.,         |
|(քրեական մասնագիտացման |խորհուրդ              |ժամը` 11:00           |
|բաժնի մինչդատական      |(հասցե` ք. Երևան,     |                      |
|քրեական վարույթի       |Կորյունի 17)          |                      |
|նկատմամբ դատական       |                      |                      |
|վերահսկողության գործերի|                      |                      |
|և                      |                      |                      |
|օպերատիվ-հետախուզական  |                      |                      |
|միջոցառումներ          |                      |                      |
|իրականացնելու մասին    |                      |                      |
|միջնորդությունների     |                      |                      |
|ենթաբաժին)             |                      |                      |
._____________________________________________________________________.
 
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 13 դեկտեմբերի 2021 թվական: