Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2021 թվականի N 1451-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 18-20-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վրաստան գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել`

1) Լենա Նանուշյանինը, Ռաֆայել Գևորգյանինը, Աննա Մազմանյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Ռուբեն Սարգսյանինը, Արմեն Սիմոնյանինը, Հակոբ Վարդանյանինը, Դավիթ Սահակյանինը, Շուշանիկ Ներսիսյանինը, Արտեմ Կարապետյանինը և Արմեն Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կարեն Գասպարյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Վահագն Աֆյանինը և Վահագն Փիլիպոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Պատվիրակության գործուղման ճանապարհածախսը, այդ թվում` վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Պատվիրակության անդամներին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել հնգօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թ. դեկտեմբերի 17-ի

N 1451-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Լ. Նանուշյան       - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Ռ. Գևորգյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Մազմանյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ռ. Սարգսյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Սիմոնյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Դ. Սահակյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Շ. Ներսիսյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետի տեղակալ

 

    Վ. Աֆյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից

                         երկրների վարչության պետ

 

    Վ. Փիլիպոսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         պայմանագրերի և իրավունքի վարչության պետի

                         պաշտոնակատար

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային

                         հսկողության վարչության պետ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի

                         վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի

                         հայկական կողմի քարտուղար)

 

    Լ. Օհանեսյան       - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն

                         («Էնթերփրայզ Արմենիա») (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.12.2021
N 1451-Ա
Որոշում