ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2021 թվականի N 1459-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2021 թվականի դեկտեմբերի 20-21-ը աշխատանքային այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման և COVID-19 ՊՇՌ նմուշառումների հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Համբարձում Մաթևոսյանինը, Արայիկ Հարությունյանինը, Սուրեն Վարոսյանինը, Ռազմիկ Մարգարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Էդմոնդ Դավթյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը` արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը` արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Սուրեն Պապիկյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) Վահան Քերոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2021 թվականի դեկտեմբերի 20-ին` Երևան - Թբիլիսի, իսկ դեկտեմբերի 21-ին` Թբիլիսի - Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1459-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Հ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ
Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ս. Պապիկյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (19.12.2021թ.-21.12.2021թ.)
Ռ. Սադոյան - Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան
Ս. Վարոսյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ռ. Մարգարյան - ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Այվազյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
պետ (16.12.2021թ.-21.12.2021թ.)
Է. Դավթյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
խորհրդական
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ