Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2021 թվականի N 1460-Ա

 

ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մնացականյանին սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության կողմից կազմակերպվող` էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնների աշխատանքներին ծանոթանալու նպատակով կայանալիք աշխատանքային այցին մասնակցելու համար:

2. Աղասի Աղայանի, Ռուզաննա Կուսիկյանի և Տիգրան Մնացականյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման բոլոր ծախսերը` ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.12.2021
N 1460-Ա
Որոշում