Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0689.131000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2000 թվականի N 689

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 2000/2001 թվականների ձմռան սեզոնում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում կենտրոնացված ջերմամատակարարման աշխատանքները կազմակերպելու և դրանք համակարգելու նպատակով ստեղծել հանրապետական օպերատիվ շտաբ և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանրապետական օպերատիվ շտաբի պետին` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանրապետական օպերատիվ շտաբի գործունեության և ջերմամատակարարման աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հոկտեմբերի 13-ի N 689 որոշմամբ

 

ԿԱԶՄ

2000/2001 թվականների ձմռան սեզոնում Հայաստանի

Հանրապետության բնակավայրերում կենտրոնացված

ջերմամատակարարման աշխատանքները կազմակերպելու

և դրանք համակարգելու նպատակով ստեղծվող

հանրապետական օպերատիվ շտաբի

 

    Ա. Գոմցյան     - ՀՀ վարչապետի օգնական (հանրապետական օպերատիվ

                     շտաբի պետ)

 

Ֆ. Փիրումյան  - ՀՀ Շիրակի մարզպետ

 

    Կ. Արեյան      - Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

    Ռ. Նազարյան    - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

 

Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Ն. Գրիգորյան  - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ

(համաձայնությամբ)

 

    Հ. Մկրտչյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման

                     վարչության գլխավոր մասնագետ

 

    Գ. Հակոբյան    - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                     համակարգող նախարարի խորհրդական

 

    Ռ. Դավթյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության գլխավոր

                     վարչության պետ

 

    Ռ. Ադոնց       - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

Ռ. Բուղդարյան - «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի տնօրեն

 

    Մ. Մինասյան    - Երևանի  Նոր Նորքի թաղապետ

 

    Վ. Ղազարյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի առաջատար մասնագետ

                     (հանրապետական օպերատիվ շտաբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2000
N 689
Որոշում