Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2141-Ա

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 3 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամի չափով շահութաբաժնի գծով պարտքի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետաձգել 3 տարի ժամկետով և հաստատել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գծով պարտքի մարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով տվյալ տարվա համար նախատեսված շահութաբաժնի գծով պարտքի մարման համար.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված շահութաբաժնի գծով պարտքի մարման ժամանակացույցի խախտման հետևանքով չմարված շահութաբաժնի գծով պարտքի մասով հաշվարկվում են տույժեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մինչև չմարված շահութաբաժնի գծով պարտքի ամբողջական մարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 23-ի

N 2141-Ա որոշման

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

._________________________________________________________________________.

|NN|    |Չափի|2023 թ.  |2024 թ.  |2025 թ.  |2026 թ.  |2027 թ.  |Ընդամենը  |

|ը/|    |միա-|         |         |         |         |         |(դրամ)    |

|կ |    |վոր |         |         |         |         |         |          |

|__|____|____|_________|_________|_________|_________|_________|__________|

|1.|Հետա|դրամ|500000000|500000000|500000000|500000000|500000000|2500000000|

|  |ձըգ-|    |         |         |         |         |         |          |

|  |ված |    |         |         |         |         |         |          |

|  |շա- |    |         |         |         |         |         |          |

|  |հու-|    |         |         |         |         |         |          |

|  |թա- |    |         |         |         |         |         |          |

|  |բա- |    |         |         |         |         |         |          |

|  |ժին |    |         |         |         |         |         |          |

|______________________________________________________________|__________|

|Ընդամենը                                                      |2500000000|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2141-Ա
Որոշում