Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԶԵՆԻԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-108-Ո-311

2021թ.

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԶԵՆԻԿԻ ՀԵԲՈՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի նախագահի 22.12.2021թ. թիվ ՎԴ-1-Ե-12097 գրությամբ ստացված` թիվ ԿԴ/0013/01/19 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2019 թվականին կայացված մեղադրական դատավճիռը 22.12.2021 թվականին օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 160-րդ հոդվածի 7-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով 2021 թվականի դեկտեմբերի 23-ից Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի լիազորությունները համարել դադարած:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 23 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
23.12.2021
N ԲԴԽ-108-Ո-311
Որոշում