Սեղմել Esc փակելու համար:
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

24.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 381-Ն

 

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2021 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 23-ի

N 381-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ նաև` Կարգ) սահմանվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ նաև` Տնտեսավարող սուբյեկտ) սահմանած չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև` Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

3. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված բարձր կամ ցածր գնի որոշման նպատակով Հանձնաժողովը միաժամանակ գնահատում է հետևյալ հանգամանքները.

1) ապրանքի արտադրության, իրացման, այդ թվում` ներմուծման համար անհրաժեշտ ծախսերի (այսուհետ նաև` Անհրաժեշտ ծախսեր) և շահույթի գումարը.

2) մրցակցության պայմաններում ձևավորված համադրելի ապրանքային շուկայում առկա գինը` համադրելի ապրանքային շուկայի առկայության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻ ԳՈՒՄԱՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքի իրացման կամ ձեռքբերման համար սահմանված գնի չհիմնավորված ցածր լինելը պարզելիս Անհրաժեշտ ծախսերի գնահատման նպատակով Հանձնաժողովը կիրառում է հետևյալ մեթոդները.

1) Միջին փոփոխուն ծախսերի մեթոդը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

VCtotal

AVC= --------,

Qtotal

 

որտեղ`

AVC - միջին փոփոխուն ծախսն է,

VCtotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրությանը (իրացմանը, ներմուծմանը) վերաբերող փոփոխուն ծախսերի գումարն է,

Qtotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է:

2) Միջին խուսափելի ծախսերի մեթոդ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ACtotal

AAC= ---------,

Qtotal

 

որտեղ`

AAC - միջին խուսափելի ծախսն է,

ACtotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) համար կատարված ընդհանուր խուսափելի ծախսերի գումարն է,

Qtotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է:

3) Երկարաժամկետ միջին հավելյալ ծախսերի մեթոդը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ctotal-

C'total

LRAIC= --------,

Qtotal

 

որտեղ`

LRAIC - երկարաժամկետ միջին հավելյալ ծախսն է,

Ctotal - տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ծախսերի գումարն է,

C'total - ընդհանուր ծախսն է, որը կունենար տնտեսավարող սուբյեկտը, եթե չարտադրեր (չիրացներ, չներմուծեր) դիտարկվող կոնկրետ ապրանքը,

Qtotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է:

4) միջին ընդհանուր ծախսի մեթոդը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ctotal

ATC= --------

Qtotal

 

որտեղ`

ATC - միջին ընդհանուր ծախսն է,

Ctotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների ամբողջ ծախսերի գումարն է,

Qtotal - հնարավոր իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների արտադրության (իրացման, ներմուծման) ընդհանուր քանակն է:

5. Հանձնաժողովը չհիմնավորված ցածր գինը որոշելիս, ելնելով ապրանքային շուկայի առանձնահատկություններից և ձեռք բերված տեղեկատվությունից, ընտրում է Անհրաժեշտ ծախսերի գնահատման մեթոդներից մեկը կամ մի քանիսը:

6. Անհրաժեշտ ծախսերի գնահատման մեթոդներից որևէ մեկով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման դեպքի բացահայտման պարագայում Անհրաժեշտ ծախսերի գնահատման մյուս մեթոդները կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Չհիմնավորված բարձր գնի դրսևորմամբ հնարավոր իրավախախտման դեպքը քննարկելիս Անհրաժեշտ ծախսերի գնահատման համար կիրառվում է միայն միջին ընդհանուր ծախսի մեթոդը:

8. Չհիմնավորված բարձր և չհիմնավորված ցածր գների որոշման համար ուղենիշային է միջին ընդհանուր ծախսը:

9. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է ստուգել Անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը, որի նպատակն է բացահայտել տվյալ ապրանքի ինքնարժեքի տարրերի և ծախսերի փոխկապակցվածությունը տվյալ ապրանքի արտադրությանը և իրացմանը, ինչպես նաև ծախսերի փոխկապակցվածության աղբյուրները:

10. Անհրաժեշտ ծախսերը գնահատելիս Հանձնաժողովը կարող է հաշվի առնել նաև տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՄԱԴՐԵԼԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Համադրելի ապրանքային շուկաներ են միևնույն կամ նմանատիպ բնութագրիչներով շուկաները:

12. Համադրելի ապրանքային շուկաների գների համեմատության նպատակով Հանձնաժողովը տվյալների առկայության դեպքում կարող է կիրառել գնի կամ գնային բաղադրիչների համեմատության մեթոդները:

13. Եթե համադրելի ապրանքային շուկա չի հայտնաբերվում, ապա Հանձնաժողովն այդ փաստն ամրագրում է որոշման մեջ և Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գինը որոշելու նպատակով առաջնորդվում է միայն Անհրաժեշտ ծախսերի գնահատման մեթոդներով:

 

(հավելվածը խմբ. 16.01.2024 թիվ 12-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
23.12.2021
N 381-Ն
Որոշում