ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2188-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
  i 
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, թույլատրելի մակարդակները, դրանց արտադրության մեջ օգտագործվող վիտամինների ձևերը և արգելված բույսերի ցանկը հաստատելու մասին» N 1210-Ն որոշումը.
  i 
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1240-Ն որոշումը.
  i 
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն մնացորդային մակարդակները հաստատելու մասին» 1207-Ն որոշումը.
  i 
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին» 1205-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2021 թ. դեկտեմբերի 30
Երևան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2021 թվական: